
Ծնվել է
2001թ. սեպտեմբերի 29-ին, Վանաձորում։
Ուրախանում էր ուրիշների հաջողություններով
Կամոն ապրում էր ոչ միայն իր, այլ՝ շրջապատի երջանկությամբ։ Երբ տեսնում էր՝ մեկի գործերն առաջ են գնում, ինքն էլ էր ներսից պայծառանում։
Ընտանեկան կյանքը
Սիրում էր ժամանակ անցկացնել ընտանիքի, բարեկամների ու ընկերների հետ։ Ամուր կապ ուներ բոլորի հետ, ով նրան ճանաչում էր։
Ընկերների ու հարազատների հիշողություններում
Նրան նկարագրում էին որպես չափազանց պատասխանատու, սրտացավ ու բոլորի կողմից սիրված երիտասարդ։
Երազանքները
Ցանկանում էր սովորել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում։ Երազում էր բանակի միջոցով դառնալ ուժեղ զինվոր ու մարդ։
Յուրահատկությունը
Անսահման աշխատասեր էր։ Անում էր ամեն բան առանց բողոքի՝ հավատալով աշխատանքի ուժին։
Վերջին խոսքը
Մայրը լսել էր կրակոցները հեռախոսի այն կողմից, բայց Կամոն՝ հանուն նրա խաղաղության, ժպտալով ասել էր. «Չէ մամ, տղերքի ծնունդն ա, փայտ ենք կտրում խորովածի համար»։
Վերջին մարտը
Զոհվել է 2020թ. հոկտեմբերի 9-ին, Արա լեռում։ Երբևէ նահանջ չէր պատկերացնում. «Ես երկու քայլ առաջ կգնամ, բայց մեկ քայլ երբեք հետ չեմ անի» — սա էր իր խոսքը։ Հերոսաբար գնացել էր առաջ՝ խիզախ կռիվ տալով։