
Ծնվել է
2001թ. մարտի 15-ին, Ուզբեկստանի Տաշկենտ քաղաքում։
Ոգեշնչվում էր աշխատանքի և շրջապատի ջերմությունից
Միշտ ապրում էր իր գործով։ Ոգեշնչվում էր աշխատանքից, մարդկանցից, կենդանիների մասին հաղորդումներից, ընթերցանությունից։
Սիրում էր ժամանակ անցկացնել ընկերների և սիրած աղջկա հետ
Մարդ էր, որ սիրել գիտեր։ Ժամանակը լցնում էր արժեքավոր հարաբերություններով։
Ընկերների ու հարազատների հիշողություններում
Բարի էր, ընկերասեր, հոգատար։ Նվիրվում էր իրեն շրջապատող մարդկանց ամբողջ հոգով։
Երազանքները
Երազում էր ունենալ ավտոմեքենա, սեփական տուն և լավ աշխատանք։
Յուրահատուկ էր ազնվությամբ ու պարտաճանաչությամբ
Խոսքը գործի էր վերածում։ Սիրում էր ճշմարտությունը, աշխատասիրությունը, հավատարմությունը։
Ստեղծագործում էր գծի ու գույնի միջոցով
Ունեցել է նկարչական մեծ տաղանդ։ Նկարել էր շատ լավ՝ ստեղծելով լուռ պատկերներ իր ներաշխարհից։
Վերջին խոսքը
Միշտ ասում էր՝ «Ամեն ինչ լավա, մամ ջան, ես ապահովեմ»։
Վերջին մարտը
Զոհվել է 2020թ. հոկտեմբերի 10-ին Հադրութում։ Շրջափակման մեջ հայտնված Վահագնը մինչև վերջ եղել է ընկերների կողքին՝ համարձակ և անսասան։