
Ծնվել է
1999թ. նոյեմբերի 13-ին, Կաթնաղբյուր գյուղում։
Ոգեշնչում էր իր պարզ ու արևոտ բնույթով
Կյանքով լի, ուրախ ու անհոգ էր։ Նրա ժպիտը վարակիչ էր, իսկ էներգիան՝ անսպառ։
Ընտանեկան կյանքը
Ժամանակը սիրել էր անցկացնել ընտանիքի, հատկապես մեծ եղբոր ու քրոջ կողքին։ Երազում էր միշտ նրանց թև ու թիկունք լինել։
Ընկերների ու հարազատների հիշողություններում
Նրան հիշում են որպես աշխատասեր, բոլորին հասնող, ընկերասեր ու բաց սիրտ ունեցող տղա։
Յուրահատուկ էր իր ուրախությամբ
Նա այն մարդկանցից էր, ով լռությունը դարձնում էր ծիծաղ, իսկ դժվար պահերը՝ հույս։
Վերջին խոսքը
«Չեմ կարա, մամ ջան… միակ երազանքսա, պետքա մասնակցեմ պատերազմին», — ասել էր ու ժպտացել։
Վերջին մարտը
Զոհվել է 2020թ. նոյեմբերի 17-ին Հադրութում՝ Թութակներ կոչվող հատվածում։ Ընկերների հետ մինչ վերջ պաշտպանել են դիրքը՝ շտապողներին ուղարկելով ետ՝ իրենք մնալով դիրքում մինչև վերջ։