
Ծնվել է
2002թ. ապրիլի 6-ին, Հադրութի շրջանի Ազոխ գյուղում։
Ուրախության ու ոգեշնչման աղբյուրը
Մարդասեր ու ստեղծագործ էր։ Ուրախանում էր շրջապատի, ընկերների ներկայությամբ և իր սիրած զբաղմունքով՝ բրուտագործությամբ։
Ժամանակը ում հետ էր անցկացնում
Սիրում էր ստեղծել, աշխատել ու միշտ զբաղված լինել։ Նրա աշխարհը լի էր ընկերներով, իսկ ձեռքը՝ կավով։
Ընկերներն ու հարազատները պատմում են
Բնութագրում են որպես ճշմարիտ, ընկերասեր, ստեղծագործ ու արդար մարդ։
Յուրահատկությունը
Ճշմարտախոս էր, ճշգրիտ, երբեք չէր կիսում առանց համոզվելու, իսկ օգնության մեջ՝ առաջինը։
Վերջին խոսքը
«Ես գիտեմ, որ դու ես արել մամ ջան», — ասաց, երբ տեսավ զինվորներին հասած օգնությունը։
Վերջին մարտը
Զոհվել է 2020թ. հոկտեմբերի 14-ին Հադրութում։ Շրջափակումից դուրս գալով՝ մնաց իր ընկերների կողքին՝ ասելով. «Պատերազմից հետո ո՞նց նայեմ տղերքի աչքերին, եթե հիմա իջնեմ»։ Մնաց մինչև վերջ։