
Ծնվել է
2000թ. հոկտեմբերի 31-ին, Վայոց ձորի Մալիշկա գյուղում։
Ոգեշնչման աղբյուրը
Սերժիկը ոգեշնչվում էր կյանքով և անսահման սիրով իր հայրենիքի հանդեպ։
Ընկերների շրջապատում
Ժամանակն անցկացնում էր ծնողների և ընկերների հետ, միշտ ջերմ և հոգատար հարաբերությունների մեջ։
Ընկերների և հարազատների հիշողությամբ
Նրան հիշում են որպես մեծ հոգի ունեցող, պարզ, նվիրված և հայրենասեր մարդ։
Երազանքները
Մեծ երազանք ուներ՝ դառնալ թուրքագետ և իր ուժը ներդնել հայրենիքին ծառայելու գործում։
Յուրահատկությունը
Միշտ ձգտում էր լինել առաջինը։ Իր բարյացակամությամբ ու անընդհատ առաջ գնալու ցանկությամբ առանձնանում էր։
Վերջին խոսքը
Միշտ ասում էր. «Մամա ջան, ամեն ինչ նորմալա, մի մտածեք»։
Վերջին մարտը
Զոհվել է 2020թ. հոկտեմբերի 5-ին Ջաբրաիլում։ Չվախենալով, առաջ էր գնում և ընկերոջը օգնելով հերոսաբար ընկավ։