hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արայիկ Գեվորգյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000թ. դեկտեմբերի 29-ին Մարալիկ քաղաքում։

Ոգեշնչման աղբյուրը
Սպորտը Արայիկի կյանքի շարժիչ ուժն էր։ Մարզումները նրան ուժ էին տալիս և երջանկացնում։

Ընկերների շրջապատում
Ժամանակի մեծ մասը անցկացնում էր ընկերների հետ։ Նրա կյանքի ուրախությունը՝ շփումն ու շարժումն էին։

Ընկերների և հարազատների հիշողությամբ
Ընկերասեր էր, պարզ ու ամուր բնավորություն ուներ, որին կարելի էր ապավինել։

Երազանքները
Ցավոք, երազանքներից ոչ մեկն իր չի հասցրել իրականություն դարձնել։

Յուրահատկությունը
Հիշվում է իր ֆիզիկական ուժով՝ իսկապես տպավորիչ էր իր մարմնի և կամքի կայունությամբ։

Վերջին խոսքը
Քրոջը գրել էր. «Հնարավոր ա, գանձս, հնարավոր ա շուտով կհասցնեմ, շուտով շատ երկար քնով մնամ»։

Վերջին մարտը
Զոհվել է 2020թ. սեպտեմբերի 28-ին Ջաբրաիլում։ Դիպուկահար էր, ում պահվածքն ու խիզախությունը մշտապես հպարտությամբ են հիշում։