
Ծնվել է
1995թ. հուլիսի 30-ին, Երևանում։
Ոգեշնչման աղբյուրը
Սպորտն ու կյանքը նրա ամենօրյա շարժիչ ուժերն էին։ Սիրում էր շարժումն ու ուժը, ոգեշնչվում էր առողջ կենսակերպով։
Սիրելի զբաղմունքները
Որպես լողորդ՝ ժամանակի մեծ մասը նվիրում էր պարապունքներին։ Սիրում էր ջուրը, մրցակցությունը, հաղթելու ընթացքը։
Ընկերների և հարազատների հիշողությամբ
Բոլորը հիշում են նրան որպես բարի, հարգալից, պատասխանատու և օգնելու պատրաստ անձնավորություն։
Յուրահատկությունը
Սպորտն այնքան էր դարձել նրա բնավորության մի մասը, որ անհնար էր պատկերացնել Արմանին առանց մարզվելու։
Վերջին խոսքը
Երբ մայրը լաց էր լինում ու ասում՝ «Արման ջան, մի գնա, պատերազմ է, վտանգավոր է», Արմանն ասաց. «Մամ ջան, փոխարենը օրհնես՝ լացում ես»։
Վերջին մարտը
2020թ. սեպտեմբերի 30-ին Ջաբրաիլում՝ մարտի դաշտում ասել էր. «Մենք եկել ենք կռիվ անելու, ոչ թե նահանջելու»։ Այդ խոսքերով գնաց առաջ՝ իր սկզբունքներին հավատարիմ։