hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արմեն Խանգալդյան
2020 թ.
Կենսագրություն

 

Ծնվել է
2002թ. մայիսի 26-ին Մասիս քաղաքում։

Ուրախության ու ոգեշնչման աղբյուրը
Սիրում էր սպորտը՝ հատկապես ֆուտբոլը և կարատեն, որոնք լցնում էին նրան խանդավառությամբ։

Ընկերների և հարազատների հիշողությամբ
Բոլորից սիրված, հարգանքով լի, ընկերասեր ու ջերմ սրտով տղա էր։

Յուրահատկությունը
Բարությամբ և հարմարվող բնավորությամբ առանձնանում էր շրջապատում։

Երազանքները
Ուզում էր պատմաբան դառնալ, տուն վերանորոգել ու հարմար կացություն ապահովել ընտանիքի համար։

Վերջին խոսքը
Մորն ասել էր. «Մամ ջան, ամեն ինչ լավա լինելու, սպասեք իմ զանգին»։

Վերջին մարտը
2020թ. հոկտեմբերի 20-ին Հորադիսում մասնակցել է թեժ մարտերին։ Ընկերները պատմում են՝ դժվար էր հավատալ, թե ինչպես էին փրկվել այդ թեժ մարտի դաշտից։ Արմենը մարտնչել էր մինչև վերջ։