
Ծնվել է
2002թ. մարտի 9-ին Արմավիր քաղաքում։
Ուրախության ու ոգեշնչման աղբյուրը
Սիրում էր ֆուտբոլ խաղալ, ոգեշնչվում էր ընկերների հետ անցկացրած ժամանակով։
Ընտանեկան կյանքը
Ժամանակ էր անցկացնում ընկերների, սիրած աղջկա և բակի երեխաների հետ՝ խաղալով ու մարզվելով։
Ընկերների հիշողությամբ
Նկարագրում են որպես աշխատասեր, հասնող, օգնող ու ընկերասեր մարդ։
Յուրահատկությունը
Սպորտն իր մեծ սերն էր։ Սիրում էր խաղալ սիրողական ֆուտբոլ և դա անում էր ամբողջ հոգով։
Վերջին խոսքը
«Մամ ջան, շատ լավա ստեղ, խաղաղ է, սենց չի եղել» — վերջին խոսքերն էին՝ վստահությամբ ու հանգստությամբ։
Վերջին մարտը
2020թ. նոյեմբերի 1-ին Մարտունի 2-ում է տեղի ունեցել Գոռի վերջին հերոսական մարտը։