
Ծնվել է
1989թ. հոկտեմբերի 20-ին Մասիսի շրջանի Արբատ գյուղում։
Ոգեշնչման աղբյուրը
Ոգեշնչվում էր ծնողներով ու երաժշտությամբ, որոնք նրան ուժ ու հավասարակշռություն էին տալիս։
Մարդկանց շրջապատում
Սիրում էր ժամանակ անցկացնել իր ընտանիքի, երեխաների և ընկերների հետ։
Ընկերների հիշողությամբ
Նրան հիշում են որպես ազնազոհ, խղճով, արդար, մաքուր ձեռքով և մեծ պատասխանատվություն կրող մարդ։
Երազանքները
Ցանկանում էր մեծ ընտանիք՝ սկզբում երեք տղա, հետո աղջիկ, իսկ եթե աղջիկն առաջ ծնվեր, ասում էր. «Դե մեզ ինչ, հինգերորդն էլ կունենանք»։ Երազում էր նաև ավտոմեքենա ունենալ։
Յուրահատկությունը
Աշխույժ էր, սիրում էր պարել։ Մարդ տեսակով էր առանձնանում։
Վերջին խոսքը
«Լավ եմ, ամեն ինչ լավա, մամ ջան… Չմտածես, արխային» — այսպես է հանգստացրել մայրիկին իր վերջին զանգում։
Վերջին մարտը
2020թ. հոկտեմբերի 17-ին Ջաբրայիլում, երբ գնում էին հաց բերելու, ԱԹՍ-ի հարվածից զոհվել է։