
Ծնվել է
2001թ. փետրվարի 16-ին Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղում։
Ոգեշնչման աղբյուրը
Շրջապատն էր նրա ուրախության և ոգեշնչման աղբյուրը։
Մարդկանց շրջապատում
Ժամանակն անցկացնում էր ընկերների հետ։ Ուներ սիրած էակ։
Ընկերների հիշողությամբ
Նրան հիշում են որպես ազնիվ, նվիրված, բարի և ծնողասեր տղա, որը միշտ պատրաստ էր օգնելու։
Երազանքները
Ցանկանում էր կառուցել սեփական տուն, հիմնել իր բիզնեսը։
Յուրահատկությունը
Նվիրված էր և խելացի։ Սիրում էր նկարել։
Վերջին խոսքը
«Լավ կլինի, ամեն ինչը լավ կլինի, ես կգամ, լավ կլինի» — այս հույսով է խոսել ընտանիքի հետ վերջին անգամ։
Վերջին մարտը
2020թ. հոկտեմբերի 14-ին՝ Ֆիզուլիում, անվախ իջեցնում էր վիրավորներին ավտոմեքենայով, վերադառնում ու նորից գնում, մինչև որ մեքենան պայթեց։ Զոհվեց ուրիշներին փրկելով։