
Ծնվել է
1996թ. դեկտեմբերի 19-ին Արարատի մարզի Դեղձուտ գյուղում։
Ուրախությունն ու ոգեշնչումը
Արթուրը ոգեշնչվում էր հայրենիքից, ընտանիքից և աշխատանքից։ Սիրում էր զբաղվել սպորտով, ու եթե ժամանակ թողնեիր, ամբողջ օրը մարզվում էր։
Մարդկանց շրջապատում
Սիրում էր ժամանակ անցկացնել ծնողների, ընկերների հետ։ Սիրահարված էր։
Ընկերների հիշողությամբ
Նրան հիշում են որպես հայրենասեր, ընկերասեր և խիզախ մարդ։
Յուրահատկությունը
Անսահման պարտաճանաչ էր։ Հենց տագնապ լսեց, ինքն իրենով չէր մտածում. ուսապարկը գցեց ուսին, քայլեց մի քանի մետր, հետո վերադարձավ ու գրկեց հորը. «Տա Աստված, նորից կհանդիպենք»։
Վերջին զրույցը
Մի անգամ զանգեց ու ասաց՝ «Ստեղ մի շան ձագ եմ գտել`հովվաշուն, ուղարկել եմ, աչքի լույսի պես կպահես մինչև գամ»։
Վերջին մարտը
Արթուրը զոհվել է 2020թ. հոկտեմբերի 20-ին Կուբաթլուի Սանասար դիրքերում, հերոսաբար դիրք գրավելիս։