
Ծնվել է
2002թ. հունվարի 28-ին, Արմավիրի մարզի Դողս գյուղում։
Ուժը՝ աշխատանքից
Արտակին ոգեշնչում էր աշխատանքը։ Պարապ ժամանակ չկար նրա օրերում. նա միշտ փորձում էր օգտակար լինել։
Ընկերների շրջապատում
Ամենաշատը ժամանակ էր անցկացնում ընկերների հետ, պարապունքի վայրերում։ Սիրած էակի մասին տեղեկություն չկա։
Ընկերների և հարազատների հիշողությամբ
Նրան հիշում են որպես ընկերասեր, բարի, արդար և լավ մարդ։
Յուրահատկությունը
Արտակին հատուկ էին ճշտապահությունն ու ճշմարտության հանդեպ հավատարմությունը։
Վերջին մարտը
Հերոսաբար ընկել է հոկտեմբերի 18-ին Ջաբրաիլում։ Մարտի դաշտում միշտ ցուցաբերել է համարձակություն ու նվիրում։