
Ծնվել է
1981թ. փետրվարի 9-ին, Սյունիքի մարզի Ծղուկ գյուղում։
Նվիրվածության ուժը
Ոգեշնչվում էր ծառայությամբ և հատկապես՝ ընտանիքի հաջողություններով։ Նրա կյանքի իմաստն էր լինել հենարան։
Ընտանեկան կյանքը
Ամուսնացած էր, ուներ երեք երեխա։ Ժամանակը սիրով նվիրում էր ընտանիքին ու զինակից ընկերներին։
Ընկերների և հարազատների հիշողությամբ
Նրան հիշում են որպես խիզախ, հայրենիքի և ընտանիքի հանդեպ նվիրված անձնավորություն։
Երազանքները
Ցանկանում էր ունենալ իր տունը, տեսնել խաղաղ հայրենիք ու երազում էր, որ երեխաները ստանան բարձրագույն կրթություն։
Յուրահատկությունը
Նրան առանձնացնում էր իր անմնացորդ հայրենասիրությունը։
Վերջին խոսքը
Վերջին խոսքում ասաց. «Տեղում ենք։ Փոքր աղջկաս լավ նայի և իմ երեխաների երազանքները կատարի»։
Վերջին մարտը
Ջրականում՝ հոկտեմբերի 10-ին, զոհվել է մեքենայի պայթյունից։