hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Ռոման Սանոսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1975թ. հուլիսի 10-ին, ԼՂՀ-ում։

Սրտի մղումով ապրող
Հայրենասիրությունն էր նրան ոգեշնչում։ Հրաժարվել էր Վրաստանի քաղաքացիությունից՝ ծառայելու ՀՀ բանակին։

Ընտանեկան կյանքը
Ժամանակը նվիրում էր իր երեխաներին ու քույրիկին, որոնց շատ էր սիրում։

Ընկերների և հարազատների հիշողությամբ
Ընկերասեր, նվիրված, հայրենասեր և դուխով մարդ էր՝ երեք պատերազմի մասնակից։

Երազանքները
Ցանկանում էր ունենալ մի ջերմ տուն, որտեղ ապրել կկարողանար իր սիրելի ընտանիքի հետ։

Յուրահատկությունը
Իրեն առանձնացնում էին աշխատասիրությունը, գյուղատնտեսությամբ ու մեքենաների նորոգմամբ զբաղվելու մեծ ցանկությունը։

Վերջին խոսքը
«Ես լավ եմ, երեխեքիս Ստեփանակերտից դուրս հանեք, մենք կհաղթենք»։

Վերջին մարտը
2020թ. սեպտեմբերի 29-ին Ջաբրաիլում մասնակցել է հերոսական մարտի, դիրք է գրավել։