Ծնվել է
1994թ. օգոստոսի 25-ին, Վայոց ձորի մարզի Ազատեկ գյուղում։
Կյանքից ոգեշնչված
Ուրախանում էր ամեն բանով՝ ամեն մանրուքից, որ կյանքն էր պարգևում իրեն։
Ընտանեկան կյանքը
Ժամանակն անցկացնում էր բոլորի հետ։
Ընկերների և հարազատների հիշողությամբ
Նրան հիշում են որպես աշխատասեր, ընկերասեր, օգնող ու հոգատար մարդ։
Երազանքները
Սրտում կրում էր մի մեծ ու հայրենասեր երազանք՝ որ մի օր Նախիջևանը կլինի հայկական։
Յուրահատկությունը
Յուրահատուկ էր ամեն ինչով։ Նրան ճանաչողները միաբերան այսպես են ասում։
Վերջին խոսքը
Նոյեմբերի 8-ին ասել է. «Մինչև չգնամ՝ պատերազմը չի ավարտվի»։
Վերջին մարտը
Նույն օրը՝ նոյեմբերի 8-ին, Շուշիում մասնակցել է իր վերջին հերոսական մարտին։ Զոհվել է բեկորային վիրավորումից։