
Ծնվել է
2001թ. սեպտեմբերի 16-ին, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։
Սպորտային ոգեշնչում
Կարենը ոգեշնչվում էր իր սպորտային հաջողություններով, որոնք ինքնավստահություն և նպատակային ապրելու ուժ էին տալիս։
Ընտանեկան կյանքը
Ժամանակն անցկացնում էր ընտանիքի և ընկերների հետ։
Ընկերների և հարազատների հիշողությամբ
Հիշվում է որպես մարդամոտ, ընկերասեր, ամեն ինչում հասնող երիտասարդ։
Երազանքները
Ցանկանում էր ավարտել ծառայությունը և հետո շրջագայել աշխարհով։
Յուրահատկությունը
Նրան առանձնացնում էր միշտ դեմքին առկա ժպիտը։
Վերջին խոսքը
Հոկտեմբերի 17-ին ասել է. «Իջել ենք ներքև, մի քանի ժեշտ կա, մի քիչ դզմզենք հանենք վերև»։
Վերջին մարտը
Մասնակցել է մարտերին Մարտունիում, զոհվել է 2020թ. հոկտեմբերի 24-ին ԱԹՍ-ի հարվածից։