
Ծնվել է
2000թ. հոկտեմբերի 25-ին, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։
Սպորտից ներշնչված
Գարեգինը ոգեշնչվում էր սպորտով՝ իր կյանքի առանցքային շարժիչ ուժերից մեկը։
Ընտանեկան կյանքը
Ժամանակն անցկացնում էր սպորտային ընկերների շրջապատում։ Ունեցել է սիրած էակ։
Ընկերների և հարազատների հիշողությամբ
Բոլորը նրան հիշում են որպես հավասարակշռված, բարի ու մտերիմ մարդ։
Երազանքները
Նպատակ ուներ ունենալու սեփական բիզնես և սպորտում հասնելու հաջողությունների։
Յուրահատկությունը
Նրան առանձնացնում էր իր համեստ բնավորությունը։
Վերջին խոսքը
2020թ. մարտի 27-ին ասել է. «Մամ, ջերմություն չունեմ, չեմ կարող չբարձրանալ, պոստ պիտի բարձրացնեմ տղաներին»։
Վերջին մարտը
Զոհվել է 2020թ. ապրիլի 3-ին Հադրութում՝ ընկերոջ սխալմամբ նետած նռնակի պայթյունից։