hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Նարեկ Մարգարյան
2010 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1990թ. հունվարի 17-ին, Երևանում։

Ոգեշնչված գիտությամբ
Նարեկը ոգեշնչվում էր ամեն ինչով, բայց առանձնահատուկ սեր ուներ ֆիզիկայի ու քիմիայի նկատմամբ։

Ընտանեկան կյանքը
Ժամանակն անցկացնում էր մորաքրոջ տղաների և ընկերների հետ։

Ընկերների և հարազատների հիշողությամբ
Նկարագրում են որպես մաքուր, ազնիվ ու ճշտախոս մարդ՝ բացառիկ ջինջ հոգով։

Երազանքները
Երազում էր ընդունվել համալսարան ու դառնալ գինեգործ, իր ապագան տեսնում էր ստեղծարար ոլորտում։

Յուրահատկությունը
Նրա մաքրասիրությունը և ազնիվ մարդ տեսակը նրան դարձնում էին բացառիկ։

Վերջին խոսքը
2010թ. հունվարի 23-ին ասաց. «Մամ ջան, եթե զանգես ու ես չվերցնեմ վատ չզգաս քեզ, 3-օրդ օրը եթե չզանգեմ՝ ուրեմն հիվանդ եմ կամ մահացել եմ։ Հայրենիքը թանկ է…»։

Վերջին մարտը
Զոհվել է 2010թ. հունվարի 25-ին, Ասկերանի 174 մարտական դիրքում՝ դիվերսիայի ժամանակ ստացած հրազենային վիրավորումից։