
Ծնվել է
1993թ. հուլիսի 26-ին, Երևանում։
Կյանքից ներշնչված
Նա ոգեշնչվում էր իր առօրյայով, մարդկանցով, շարժման մեջ եղող կյանքով։ Ամեն բան իր մեջ ուժ էր արթնացնում։
Ընկերների և հարազատների հիշողությամբ
Բարի էր, անկեղծ, լեցուն դրական հատկանիշներով։ Նրա ներկայությունը ջերմություն էր բերում։
Երազանքները
Մեծ նպատակներ չուներ՝ ուզում էր ուղղակի լավ մարդ լինել, ապրել խաղաղ ու երջանիկ կյանքով։
Յուրահատկությունը
Բացառիկ էր իր անշահախնդրությամբ, նվիրվածությամբ։ Գիտեր ապրել՝ առանց իրեն առաջ մղելու։
Վերջին խոսքը
2013թ. հոկտեմբերի 11-ին ասել էր. «Մամ ջան, ոնց ես: Գնում եմ պոստեր, իջնեմ կզանգեմ»։
Վերջին մարտը
Ասկերանի շրջանում, 2013թ. հոկտեմբերի 11-ին Ուրալը շուռ է եկել։ 80 զինվորից միայն նա է զոհվել՝ իր անունը թողնելով հիշողության մեջ։