hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վազգեն Պողոսյան
2017 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1997թ. հուլիսի 12-ին, Վայոց ձորի մարզի Ղուրբատեղ գյուղում։

Նվիրվածություն ծառայությանը
Նրա ոգեշնչման աղբյուրը հենց ծառայությունն էր։ Սիրում էր համազգեստը, պարտականությունն ու մարտական կարգապահությունը։

Ընտանեկան կյանքը
Ժամանակն անցկացնում էր ընտանիքի և ընկերների հետ։ Սիրած էակ ունեցել է, սիրել է լուռ ու ամուր։

Ընկերների և հարազատների հիշողությամբ
Նրան հիշում են որպես բարձր մակարդակ ունեցող, խելացի, հարգարժան մարդ։

Երազանքները
Մանկության մեծագույն երազանքն էր դառնալ ոստիկան կամ զինվոր։ Նա ապրեց այդ երազանքի մի մասն ու գնաց նրա մեջ։

Յուրահատկությունը
Վազգենը աչքի էր ընկնում իր մաքրասիրությամբ ու կոկիկությամբ՝ թե՛ տեսքով, թե՛ պահվածքով։

Վերջին խոսքը
Վերջին անգամ խոսել է 2016թ. հուլիսի 9-ին՝ «Պապ, լավ է ամեն ինչ, գոհ եմ ես ամեն ինչից։ Սպասում եմ ձեր գալուն»։

Վերջին մարտը
Զոհվել է 2017թ. հուլիսի 10-ին Մարտունի 3-ում՝ դիպուկահարի կրակոցից առաջադրանք կատարելիս։