
Ծնվել է
1991թ. հուլիսի 8-ին, Շիրակի մարզի Հոռոմ գյուղում։
Հոգու շարժիչը
Նրա ներշնչման աղբյուրը հայրենասիրությունն էր։ Այդ զգացողությամբ էր առաջնորդվում՝ թե՛ ծառայության, թե՛ կյանքում։
Ընկերների և հարազատների հիշողությամբ
Արտակին հիշում են որպես բարի, համեստ, շնորհքով, ուրիշին օգնող ու դրական մարդ։
Երազանքները
Երազում էր պարզապես լավ մարդ լինել, լավ զինվոր լինել։ Դա էր նրա ամենամեծ նպատակն ու ձգտումը։
Յուրահատկությունը
Նրա պատասխանատվությունը, հոգու խորությունը և աշխատասիրությունը նրան դարձնում էին առանձնահատուկ։
Վերջին խոսքը
Վերջին անգամ զանգել է 2017թ. օգոստոսի 23-ին։ Ասել է. «Մամ, մեր կողքի պոստում 3 զինվորի են խփել…»։
Վերջին մարտը
2017թ. օգոստոսի 23-ին Մարտունի 3-ում պոստերում աշխատանք կատարելիս դիպուկահարի կրակոցից վիրավորվել է և մահացել օգոստոսի 27-ին։ Նրա մոտ հայտնաբերվել է գրքույկ՝ այս գրությամբ. «Մարդը որ ծնվում է, իր էությունով պիտի մարդ դառնա, որ հետո ուրիշներին օգտակար լինի»։