
Ծնվել է
1998թ. մայիսի 3-ին, Արմավիրի մարզի Արշալույս գյուղում։
Ուրախության աղբյուրը
Արմանի սրտում ուրախություն էր բերում ամեն մի լավ բան՝ առանց պահանջելու ավելին։
Ընկերների և հարազատների հիշողությամբ
Նրան հիշում են որպես պարզ, բարի, աշխատասեր մարդ, որին հատկապես հարգում էին բակի տարեցները։
Երազանքները
Մեծ նպատակներ չուներ, երազում էր իր ավտոտնակը ունենար ու աշխատեր ազնիվ աշխատանքով։
Յուրահատկությունը
Նրան առանձնացնում էին ազնվությունը, համեստությունն ու աշխատասիրությունը։
Վերջին խոսքը
Վերջին անգամ խոսել է 2017թ. օգոստոսի 13-ին։ Ասել է. «Վայ մամ, խաղողօրհնեք եք գնացել, արդեն հասել է խաղողը…»։
Վերջին մարտը
Զոհվել է 2017թ. օգոստոսի 14-ին Մատաղիսում՝ մարտական ծառայության ժամանակ դիպուկահարի կրակոցից։