hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արտակ Ռաֆայելյան
2017 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1997թ. ապրիլի 13-ին, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։

Ոգին սնվում էր հպարտությամբ
Արտակն իր երջանկությունը գտնում էր ազգությամբ հպարտանալու, սպորտով զբաղվելու և պայքարելու մեջ։

Ընկերների և հարազատների հիշողությամբ
Նրան հիշում են որպես խելացի, բարի, ընկերասեր և ֆիզիկապես շատ ուժեղ երիտասարդ։

Երազանքները
Ապագան պատկերացնում էր սպորտում, մասնավորապես բռնցքամարտում՝ մեծ հաջողությունների հասնելով։

Յուրահատկությունը
Թեև ուժեղ էր մարմնով, իսկական բացառիկն իր համեստությունն ու խոհեմ բնավորությունն էին։ Շատ համբերատար էր։

Վերջին խոսքը
2017թ. մարտի 27-ին վերջին խոսքն է եղել. «Ոնց եք, ինչ կա չկա»։

Վերջին մարտը
Զոհվել է 2017թ. մարտի 28-ին՝ Մարտունի 2-ի դիրքերում։ Եղել է գնդացրորդ։ Դիվերսիայի ժամանակ թշնամու հետ մարտի է բռնվել և ընկել դիպուկահարի կրակոցից։