
Ծնվել է
1988թ. նոյեմբերի 24-ին, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում։
Ոգեշնչման աղբյուրը
Արամը ոգեշնչվում էր իր աշխատանքով, սիրում էր աշխատել և առաջ գնալ սեփական ուժերով։
Ընտանեկան կյանքը
Ամուսնացած էր ընդամենը հինգ ամիս։ Չնայած կարճ ժամանակահատվածին՝ ընտանիքն արդեն դարձել էր նրա կյանքի կարևորագույն կենտրոնը։
Ընկերների և հարազատների հիշողությամբ
Բոլորը նրան հիշում են որպես ընկերասեր, պարտաճանաչ, վստահություն ներշնչող մարդ։
Երազանքները
Ցանկանում էր հիմնել բիզնես, խաղողի այգի և պատրաստել իր գինին։
Յուրահատկությունը
Արամն առանձնանում էր իր ազնվությամբ, լրջությամբ ու հանգիստ ուժով, որը փոխանցում էր շրջապատին։
Վերջին խոսքը
Հոկտեմբերի 12-ին ասել է. «Ինձ հանկարծ ինչ-որ բան լինի, շիրմաքարիս վրա կգրեք եղածը…»։
Վերջին մարտը
Կամավոր մեկնել էր պատերազմ։ Հոկտեմբերի 13-ին Վայքի տարածքում իր ԿամԱզով զենք տեղափոխելիս վթարի է ենթարկվել և զոհվել։