
Ծնվել է
1983թ. նոյեմբերի 19-ին, Երևանում։
Ոգեշնչման աղբյուրը
Նրա ուժի, նվիրվածության և նպատակների շարժիչ ուժը եղել է ընտանիքը՝ կինն ու երեք երեխաները, ծնողները։
Ընտանեկան կյանքը
Ժամանակն անցկացնում էր ընտանիքի, երեխաների ու ընկերների հետ։ Կարենը ամուսնացած էր, ուներ երեք զավակ, որոնց համար պատրաստ էր անել ամեն ինչ։
Ընկերների և հարազատների հիշողությամբ
Բոլորին մտապահվել է որպես բարի, անկեղծ, ազնիվ ու խորապես նվիրված անձնավորություն։
Երազանքները
Մեծագույն երազանքը անկախ հայրենիքի գաղափարն էր։ Ցանկանում էր, որ Արցախը մնա միայն հայերինը։
Յուրահատկությունը
Կարենն առանձնանում էր իր մարդկային տեսակով՝ ազնվությամբ, ուժով և հավատով։
Վերջին խոսքը
Հոկտեմբերի 20-ին զանգել էր կնոջը և ասել. «Ես քեզ խնդրում եմ, երեխաներիս, մայրիկիս լավ կպահես, մենք հաղթելու ենք»։
Վերջին մարտը
Հոկտեմբերի 21-ին Հադրութում, վիրավորներ տեղափոխելիս ԱԹՍ-ն հարվածել է շտապօգնության մեքենային։ Կարենը զոհվել է մեքենայում եղած ութ հոգու հետ միասին՝ ողջ է մնացել միայն մեկը։