hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Հայկ Մկրտչյան
2020 թ.
Կենսագրություն

 

Ծնվել է
1996թ. հոկտեմբերի 6-ին, Վայոց ձորի մարզի Մարտիրոս համայնքում:

Ոգեշնչում էր բերում...
Սիրում էր կենդանիներին, հատկապես աղունիկներին, որոնք ջերմություն ու հանգստություն էին հաղորդում նրան:

Ընտանեկան կյանքը
Ժամանակն անցկացնում էր ընտանիքի հետ։ Ուներ սիրած էակ, ում մասին խոսելիս աչքերը փայլում էին։

Ընկերների և հարազատների հիշողությամբ
Նրան հիշում են որպես բարի, խելացի, խիզախ մարդ, որ միշտ պատրաստ էր աջակցել ու պաշտպանել։

Երազանքները
Երազում էր ամուսնանալ, տուն ու կյանք ստեղծել հայրենի գյուղում։

Յուրահատկությունը
Առանձնանում էր իր ֆիզիկական և ներքին ուժով, տոկունությամբ, որ դժվար պահերին ուժ էր տալիս նաև ուրիշներին։

Վերջին խոսքը
Վերջին խոսքը ոչ թե ինքն է ասել, այլ նրա մասին խոսել է հայրը․ «Քո անունը մահացածների ցուցակում է գրված, բայց հետո պարզել են, որ դա ուրիշ մարդ է եղել՝ նույն անուն ազգանունով, Ագարակից»։

Վերջին մարտը
Ջաբրաիլում, հոկտեմբերի 11-ին վիրավորվել է։ Օգնություն չեն կարողացել հասցնել, ինչի հետևանքով նա մահացել է մարտի դաշտում։