hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վիտալի Սարգսյան
2020 թ.
Կենսագրություն

 Ծնվել է
1981թ. դեկտեմբերի 7-ին ԼՂՀ-ի Ասկերանի շրջանի Այգեստան գյուղում։

Ոգեշնչումը
Ոգեշնչվում էր հայրենիքով, երկրի անկախության հավատով։

Ընտանեկան կյանքը
Ամուսնացած էր, ուներ երկու երեխա։ Ժամանակն անցկացնում էր ընտանիքի և ընկերների շրջապատում։

Ընկերների և հարազատների հիշողությամբ
Նրան հիշում են որպես մեծ սրտով, սիրված, օգնության պատրաստ մարդ։

Երազանքները
Երազում էր ապրել անկախ հայրենիքում և տեսնել իր երեխաներին խաղաղության մեջ։

Յուրահատկությունները
Յուրահատուկ էր մարդկանց օգնելու անսահման պատրաստակամությամբ։

Վերջին խոսքը
Վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 28-ին։ Ասել է. «Լավ կլինի ամեն ինչ։ Մենք տուն կգանք։ Ամեն ինչ անում ենք, որ տուն գանք»։

Վերջին մարտը
Մասնակցել է 2016 թ. Ապրիլյան պատերազմին։ Վերջին մարտը տվել է հոկտեմբերի 29-ին՝ Ավետարանոց–Քարին տակ հատվածում, որտեղ զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։ Պարգևատրվել է «Մարտական ծառայության» և «Արիության» մեդալներով։