
Ծնվել է
1992թ. հունիսի 24-ին Արմավիրի մարզի Գայ գյուղում։
Ոգեշնչումը
Ոգեշնչվում էր իր ընտանիքով և հայրենիքով։
Ընտանեկան կյանքը
Ամուսնացած էր, ուներ երկու բալիկ։ Ժամանակը նախընտրում էր անցկացնել կնոջ, երեխաների և ընտանիքի հետ։
Ընկերների և հարազատների հիշողությամբ
Նրան հիշում են որպես աշխատասեր, նվիրված, խելոք մարդ։
Երազանքները
Երազում էր իր ընտանիքի հետ կյանքը վայելել։
Յուրահատկությունները
Յուրահատուկ էր իր աշխատասիրությամբ և բարձր պատասխանատվությամբ։
Վերջին խոսքը
Վերջին զրույցը մոր հետ ունեցել է սեպտեմբերի 27-ին։ Ասել է. «Մամ, ես կգամ, բայց իմ երեխեքին լավ կնայեք, ես պիտի գնամ իմ հայրենիքը պահեմ»։
Վերջին մարտը
Սեպտեմբերի 30-ին մասնակցել է Լելեփեյի բարձունքի համար մղվող ճակատամարտին։ Կռվել է մինչև վերջ և զոհվել ԱԹՍ-ի հարվածից։