
Ծնվել է
2001թ. նոյեմբերի 21-ին, Կոտայքի մարզի Գառնի գյուղում։
Ոգեշնչումը
Ոգեշնչվում էր ամեն մանրուքից։ Սիրում էր ապրել լիարժեք, գնահատել կյանքը։
Մարդկանց հետ կապը
Ժամանակն անցկացնում էր ընկերների հետ:
Ընկերների և հարազատների հիշողությունը
Նրան հիշում են որպես բարություն ու ջերմություն տարածող, ընկերասեր ու համախմբող մարդ։
Երազանքները
Ցանկանում էր շրջել ողջ Հայաստանով, տեսնել հայրենիքի յուրաքանչյուր անկյունը և վայելել կյանքը։
Վերջին խոսքը
Հոկտեմբերի 28-ին ասել է. «Զանգել եմ հարժեշտ տամ, մեզ տեղափոխում են, մեր տեղը լավը չի, չգիտեմ հետ կգանք թե չէ, եթե հրաշք լինի կգամ…»։
Վերջին մարտը
Մարտնչել է Ֆիզուլիում, Ուլյանա սարում։ Հոկտեմբերի 18-20-ին փրկել է ընկերոջ կյանքը, իսկ հոկտեմբերի 28-ին նահանջի ընթացքում զոհվել ԱԹՍ-ի պայթյունից։