hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արայիկ Թամրազյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1996թ. հունվարի 19-ին, ԼՂՀ-ի Մարտունու շրջանի Թաղավարտ քաղաքում։

Ոգեշնչումը
Ոգեշնչվում էր իր զինվորական ուսումով և ծառայությամբ։

Ընտանիքն ու սերը
Ժամանակն անցկացնում էր ընկերների հետ։ Ունեցել է սիրած էակ։

Նկարագրությունը
Նկարագրում էին որպես բարի, հանգիստ, խելացի, ընկերասեր մարդ։

Երազանքները
Երազում էր ավարտել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, աշխատել, ունենալ սեփական տուն։

Վերջին խոսքը
Հոկտեմբերի 26-ին ասել է. «Մամ, գյուղից դուրս արի, թուրքերը մոտենում են։ Մամ, ես լավ եմ»։

Վերջին մարտը
Մարտունի 2-ում, հոկտեմբերի 27-ին մասնակցել է թեժ մարտերի, խոցել թշնամու տեխնիկան։ Զոհվել է ԱԹՍ-ի հարվածից՝ իր զինվորների հետ։