hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Ռոման Մարգարյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1991թ. մարտի 20-ին, Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղում։

Ոգեշնչումը
Ոգեշնչվում էր ամեն մանրուքից, բայց հատկապես՝ իր ընտանիքից։

Ընտանիքն ու ընկերները
Ժամանակը սիրում էր անցկացնել իր լավագույն ընկերոջ հետ։

Նկարագրությունը
Բոլորը նրան հիշում են որպես դրական, բարի, ուշադիր և մաքրասեր մարդ։

Երազանքները
Նրա մեծագույն երազանքն էր ունենալ սեփական տուն։

Վերջին խոսքը
Հոկտեմբերի 24-ի վերջին զանգով ասել է. «Լավ եմ, ամեն ինչ նորմալ է, մի անհանգստացեք։ Մենք շուտով կգանք»։

Վերջին մարտը
Հոկտեմբերի 25-ին Ֆիզուլիում, մինչ վերջին վայրկյանը կռվել է ընկերների հետ։ Մահացել է բեկորային հարվածներից՝ մինչև վերջ կատարելով իր պարտքը։