hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Հայկ Գյուրջյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1994թ. դեկտեմբերի 14-ին, ԼՂՀ Մարտակերտ քաղաքում։

Ոգեշնչումը
Նրա ոգեշնչման աղբյուրը հայրենիքն էր։ Հայրենասիրությունը նրա կյանքի ուղեկիցն էր։

Ընտանիքն ու սերը
Ամուր կապ ուներ քույրերի հետ։ Ունեցել է սիրած էակ, նշանված է եղել։

Նկարագրությունը
Նրան հիշում են որպես խաղաղասեր, դրական, ընկերասեր մարդ, ով միշտ ժպտում էր ու ապրում սրտով։

Երազանքները
Երազում էր ամուսնանալ ու ստեղծել ընտանիք։

Վերջին խոսքը
Սեպտեմբերի 27-ի առավոտյան ասել է. «Ես ընկերներիս չեմ կարող թողնեմ հետ գամ։ Մի բան մտածեք, դուրս եկեք, դու կարող ես մամ»։

Վերջին մարտը
Սեպտեմբերի 27-ին Թալիշում մասնակցել է հակատանկային դասակի հետ կատաղի կռվի։ Տեղափոխվելով այլ դիրք՝ հակառակորդը ճշգրտորեն հարվածել է։ Հայկը մահացել է՝ արնաքամ լինելով։

Ստեղծագործությունը
Սիրում էր գրել.
«Մի մեծ գործ են ինձ վստահել,
Հայրենիք եմ ես պաշտպանում...»