
Ծնվել է
1996թ. դեկտեմբերի 6-ին, ԼՂՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում։
Ոգեշնչումը
Սպորտն էր նրա ոգեշնչման աղբյուրը։ Սիրում էր շարժումը, ուժը, պայքարը։
Ընտանիքն ու ընկերները
Ժամանակը նվիրում էր ընկերներին։
Նկարագրությունը
Նրան հիշում են որպես բարի, սրտացավ, անկեղծ և ընկերասեր անձնավորություն։ «Ամենալավն էր»՝ ասում են նրան ճանաչողները։
Երազանքները
Երազում էր աշխատել, սեփական տուն ունենալ՝ անկախ, հանգիստ ու խաղաղ կյանքով ապրելու համար։
Վերջին խոսքը
Հոկտեմբերի 23-ին ընտանիքին ասել է. «Սաղ լավ է լինելու, մենք ենք հաղթելու»։
Վերջին մարտը
Նույն օրը՝ հոկտեմբերի 23-ին, Ֆիզուլիում իր տեղակայման վայրն ընկել է թշնամու դիտարկման տակ։ Ռացիաների միջոցով հայտնաբերել են դիրքը և բայրաքթարի հարվածով զոհվել է։ Պարգևատրվել է Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանով։