
Ծնվել է
1998թ. փետրվարի 8-ին, Լոռու մարզի Աքորի գյուղում։
Ոգեշնչումը
Մխիթարը ոգեշնչվում էր զինվորական առաքելությամբ։ Հայրենիքին ծառայելն իր ամենաբարձր երազանքն ու պատիվն էր։
Ընտանիքն ու ընկերները
Ժամանակն անցկացնում էր ընկերների հետ, սակայն երբ ազատ էր, միշտ մորն էր օգնում։
Նկարագրությունը
Ընկերներն ու հարազատները հիշում են նրան որպես բարի, խելացի, համեստ ու աշխատասեր տղա։
Երազանքները
Նրա երազանքը մեծ, ապահով տուն ունենալն էր՝ լի հանգստությամբ ու արժանապատիվ կյանքով։
Վերջին խոսքը
Հոկտեմբերի 19-ի վերջին զանգի ժամանակ մայրիկին ասել է. «Քեզ լավ կպահես, մերս»։
Վերջին մարտը
Նույն օրը՝ հոկտեմբերի 19-ին, մարտի է մասնակցել բաց դաշտում, որտեղ ԱԹՍ-ի հարվածից հերոսաբար զոհվել է։