
Ծնվել է
2001թ. մայիսի 14-ին, ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում։
Ոգեշնչումը
Ուրախանում էր Թումոյում գրանցած հաջողություններով, ոգեշնչվում՝ ուսման առաջընթացով։ Միշտ ձգտում էր կատարելության։
Ընտանիքն ու սերը
Ժամանակն անցկացնում էր ընկերների և դասախոսների հետ։ Ունեցել է սիրած էակ, որի ներկայությունն իրեն ուժ էր տալիս։
Նկարագրությունը
Հիշվում է որպես հանգիստ, խելոք, մեծ աչքերով և դաստիրակված երիտասարդ։
Երազանքները
Երազում էր ավարտել ուսումը, աշխատել իր մասնագիտությամբ ու դառնալ ծրագրավորող։
Յուրահատկությունները
Բնութագրվում էր իր հասկացողությամբ, բոլորին օգնելու պատրաստակամությամբ։
Վերջին խոսքը
Վերջին անգամ խոսել է սեպտեմբերի 26-ին. ասել է՝ «Մամ նորմալ է ամեն ինչ, ես վաղը բուժկետից դուրս կգամ»։
Վերջին մարտը
Սեպտեմբերի 27-ին, առանց կռվի, Մարտակերտի զորամասում զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։