
Ծնվել է
2002թ. փետրվարի 23-ին, Արարատի մարզի Արտաշատ քաղաքում։
Որակները և ուրախության աղբյուրները
Ուրախանում էր իր մայրիկով։ Ժամանակն անցկացնում էր մոր հետ, ուներ սիրած էակ։
Նկարագրությունը
Ընկերներն ու հարազատները նրան հիշում են որպես բարի, խելոք, խելացի և մարդկանց հասնող մարդ։
Երազանքները
Երազում էր աշխատել և իր ճակատագիրը կերտել։
Յուրահատկությունները
Յուրահատուկ էր մարդասիրությամբ և մշտապես ծիծաղկոտ լինելով։
Ստեղծագործությունները
Ստեղծագործում էր՝ գրելով մեղվապահության մասին։
Վերջին խոսքը
Հոկտեմբերի 11-ին ասել է. «Գնացել ենք դիրքեր գործ անելու, մամ քեզ լավ նայի։ Կզանգեմ»։
Վերջին մարտը
Հերոսաբար զոհվել է հոկտեմբերի 11-ին Ֆիզուլի-Հադրութ հատվածում։ Պարգևատրվել է Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանով։