
Ծնվել է
2002թ. մարտի 10-ին, Երևանում։
Որակները և ուրախության աղբյուրները
Ոգեշնչվում էր հայրենիքով ու կյանքով։ Սիրում էր ժամանակ անցկացնել ընկերների հետ, ուներ սիրած էակ։
Նկարագրությունը
Ընկերներն ու հարազատները նրան հիշում են որպես ընկերասեր, նվիրված և հասնող երիտասարդ։
Երազանքները
Իրականացրել էր պոլիտեխնիկ ընդունվելու երազանքը։ Մյուս երազանքները կապված էին ծրագրավորման և սեփական մեքենա ունենալու հետ։
Յուրահատկությունները
Միշտ առանձնանում էր իր մաքրասիրությամբ, նրբանկատությամբ ու լավ հումորով։
Վերջին խոսքը
Հոկտեմբերի 15-ին զանգել էր ծնողներին և ասել. «Կարևորը իմ ծնողներն են, դուք ձեզ նայեք, հաղթելու ենք մի նեղվեք»։
Վերջին մարտը
Հոկտեմբերի 17-ին Հադրութում օգնել է վիրավորներին և զոհվել հերոսաբար՝ իր ընկերների կողքին։