hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արագած Ավանեսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000թ. մայիսի 4-ին, ԼՂՀ Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղում։

Որակները և ուրախության աղբյուրները
Չնայած չգիտեն, թե ինչն էր ոգեշնչում նրան, բոլորը հիշում են նրա ժպիտն ու ուրախությունը։

Երազանքները
Երազում էր հոր ստեղծածը շարունակել ու ավելացնել՝ ուժեղ ընտանիք և հպարտ ժառանգություն թողնել։

Յուրահատկությունները
Յուրահատուկ էր ամեն բանով։ Նրա ներկայությունը ինքնին առանձնահատուկ էր։

Վերջին խոսքը
Նոյեմբերի 3-ին զանգել է մորը և ասել. «Մամ ջան, դուրս ենք եկել պոստից, գնում ենք Եղնիկներ, լավ մնացեք»։

Վերջին մարտը
Նոյեմբերի 4-ին Եղնիկներում, ջուր բերող ընկերոջը վիրավորելուց հետո գնացել է նրան օգնելու։ Դիպուկահարի կրակոցից մահացել է՝ ընկերոջ կողքին։