hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արտյոմ Ավագյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1996թ. ապրիլի 5-ին, ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում։

Ոգեշնչման աղբյուրը
Ոգեշնչվում էր հայրենիքի պաշտպանության գաղափարով։ Սիրում էր կենդանիներին, հատկապես աղավնիներին։

Երազանքները
Երազում էր խաղաղություն տեսնել իր երկրում, ընտանիք կազմել ու ապրել ազատ Արցախում։

Յուրահատկությունները
Բնավորությամբ զուսպ էր ու խելացի։ Շախմատ էր խաղում, զբաղվում էր ըմբշամարտով ու նվագում դաշնամուր։

Վերջին խոսքը
Հոկտեմբերի 3-ին մայրիկին ասել է՝ «Մամ, մենք լավ ենք, դուք լավ եղեք»։

Վերջին մարտը
Մարտը տեղի է ունեցել Ֆիզուլիում։ Հրամանատարի մահից հետո նա իր կյանքը վտանգելով բերել է դին չեզոք գոտուց, ապա օգնել վիրավոր ընկերոջը։ Զոհվել է նույն օրը՝ հոկտեմբերի 3-ին։ Հետմահու պարգևատրվել է «Արիության մեդալով» և «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։