
Ծնվել է
2001թ. մարտի 12-ին, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում։
Ոգեշնչման աղբյուրը
Ուրախանում էր կյանքով։ Սիրում էր ապրել, սիրել, շարժվել առաջ։
Երազանքները
Երազում էր սովորել ատամնաբուժություն, ունենալ մեծ ընտանիք ու սեփական տուն։ Նրա երազանքները պարզ էին, բայց ուժեղ։
Յուրահատկությունները
Ունեցել է արագ ու հասուն միտք։ Ձեռքին դաջել էր՝ «Սա էլ կանցնի»։ Կատարում էր իրենից մեծերի գործը՝ ճարպկությամբ ու հավատով։
Ստեղծագործությունը
Ստեղծագործել է սիրո և ընտանիքի թեմաներով։ Բառերը նրա ներաշխարհի հայելին էին։
Վերջին խոսքը
Հոկտեմբերի 13-ին ասել է. «Ամեն ինչ լավ կլինի, ամեն ինչ նորմալ է»։
Վերջին մարտը
Զոհվել է Հադրութում՝ 2020թ. հոկտեմբերի 14-ին, առաջնագծում՝ դիպուկահարի կրակոցից։ Թեժ մարտերի մասնակցության համար հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։