hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Գրիգոր Գրիգորյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2002թ. հունվարի 27-ին, Երևանում։

Ընկերական բնույթը
Գրիգորը ուրախանում էր իր ընկերական շրջապատով։ Նա բոլորին համախմբող ուժ ուներ։

Երազանքները
Երազում էր դառնալ իրավաբան։ Իրականացրած երազանքն էր լավ ընկերներով շրջապատված լինել։

Յուրահատկությունները
Միշտ հումոր էր անում, անգամ ամենածանր պահին։ Այս հատկանիշը նրան բոլորից տարբերվող էր դարձնում։

Վերջին խոսքը
Մորը վերջին անգամ զանգել էր սեպտեմբերի 27-ին. «Մամ վերջին անգամ եմ այսօր զանգում, հեռախոսները հավաքում են»։ Հորը ասել էր. «Պապ, ոնց որ կինոյում լինեմ։ Մենք 3-րդ գծում ենք»։

Վերջին մարտը
Հոկտեմբերի 2-ին՝ Ջաբրաիլում, ուղղաթիռի հարվածից վիրավորվել էր։ Ոտքը ժգուտով վիրակապել էին, բայց արնաքամ լինելով՝ մահացել է խրամատում։