
Ծնվել է
2001թ. նոյեմբերի 2-ին, Շիրակի մարզի Գեղանիստ գյուղում։
Ուրախության աղբյուրը
Սպորտը նրա շարժիչ ուժն էր։ Այն նրան դրդում էր լինել ուժեղ, պայքարող, դիմացկուն։
Ընկերներն ու մոտ շրջապատը
Ժամանակը նախընտրում էր անցկացնել ընկերների հետ։
Երազանքները
Նարեկի մեծ երազանքն էր սեփական սննդի կետը հիմնել՝ դառնալով գլխավոր խոհարարը։ Իր խոհարարական արվեստով պիտի ուրախացներ բոլորին։
Յուրահատկությունները
Ծածկամիտ էր, բայց այդ լռության մեջ կար սրտի խոր ազնվություն և նվիրվածություն։
Վերջին խոսքը
Հոկտեմբերի 12-ին ասել է «Ես երբեք իմ ընկերներին չեմ լքի։ Ինչ-որ Աստված կամեցավ՝ թող այդպես էլ լինի»։
Վերջին մարտը
Զոհվել է 2020թ. հոկտեմբերի 12-ին Ֆիզուլիում՝ բեկորային վիրավորումից։ Մեկն էր նրանցից, ում ընկերները և հրամանատարը թողել էին առանց օգնության։ Նրա մարմինը միայն ամիսներ անց՝ փետրվարի 6-ին, հայրը Կարմիր Խաչի միջոցով կարողացավ հայրենիք բերել։