hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Սևան Ղազարյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1996թ. հոկտեմբերի 30-ին, Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում։

Նկարագրություն
Սևանին ճանաչում էին որպես կապուտաչյա, ազնիվ ու նվիրված սպա։ Ընկերները հիշում են նրա ուժեղ կամքն ու հայրենասիրությունը։

Ոգեշնչման աղբյուրը
Նրան ոգեշնչում էր զինվորական համազգեստը։ Նա ապրում էր իր կոչումով։

Երազանքները
Երազում էր դառնալ բարձրաստիճան սպա։ Արդեն ավագ լեյտենանտ էր ու վստահորեն առաջ էր շարժվում։

Վերջին խոսքը
Հոկտեմբերի 14-ին ընտանիքին ասել էր. «Ոնց եք, լավ եղեք։ Դուք միշտ խոսեք, քանի ես զանգում եմ»։

Վերջին մարտը
Հոկտեմբերի 3-ից 9-ը Չռիկներում շրջափակման մեջ էր։ Դուրս են եկել, սնունդ տարել ընկերներին։ Հոկտեմբերի 20-ին վիրավորվել է ու զոհվել՝ մնալով մարտադաշտում իր զինվորների կողքին։