
Ծնվել է
2000թ. օգոստոսի 9-ին, Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում։
Նկարագրություն
Ավիկը ժպտերես, կենսուրախ, խելացի ու թասիբով երիտասարդ էր։ Ընկերները նրան հիշում են որպես սրտացավ ու հարազատ մարդ։
Ոգեշնչման աղբյուրը
Ուրախանում էր իր աշխատանքով, սիրում էր օգտակար լինել ուրիշներին։
Երազանքները
Նրա երազանքն էր գյուղատնտեսական ֆերմա ունենալ, ապրելու և արարելու իր ճանապարհը գտնել հողի վրա։
Վերջին խոսքը
Հոկտեմբերի 18-ին մորն ասել էր. «Մամ, եթե լացելու ես, էլ չեմ զանգի ձեզ»։
Վերջին մարտը
Կռվել է Կուբաթլիում հոկտեմբերի 19-ին։ Գիշերային մարտի ժամանակ ԱԹՍ-ի հարվածից հերոսաբար զոհվել է։