
Ծնվել է
2001թ. սեպտեմբերի 6-ին, Կոտայքի մարզի Քասախ գյուղում։
Խաղաղություն իր ներսում
Դավիթն առանձնանում էր իր հանգիստ ու համեստ բնավորությամբ։ Նա չէր բարձրաձայնում իր գործերը, բայց միշտ կատարում էր ամենն, ինչ անհրաժեշտ էր։
Ոգեշնչման աղբյուրը
Ուրախանում էր իր աշխատանքով ու ուսմամբ։ Ճշմարտության ու կայունության մեջ էր գտնում իր ճանապարհը։
Երազանքները
Դավիթը երազում էր տուն ունենալ, աշխատել սիրած գործով, իսկ մորը խոստացել էր մեկ օր մեքենա գնել։
Վերջին խոսքը
Վերջին անգամ մորը ասել էր. «Մամ մի տխրի, ձիգ մնա, որ մենք էլ լավ զգանք»։ Նա ապրում էր մոր սրտի համար։
Վերջին մարտը
Հոկտեմբերի 18-ին Ֆիզուլիում նրանց ջոկատը շրջափակման մեջ է ընկել։ Տասնհինգ տղաներ զոհվել են, Դավիթը նրանց թվում էր։ Նրանց մարմինները վերադարձվել են միայն մարտի 19-ին։