
Ծնվել է
2001թ. հոկտեմբերի 29-ին՝ Կոտայքի մարզի Արզնի գյուղում։
Ոգեշնչման աղբյուրը
Իվանը ոգեշնչվում էր Աստծով ու հավատով։ Դրանցից էր բխում նրա խաղաղ ու լույսով լեցուն աշխարհընկալումը։
Ընկերների և հարազատների հիշողությամբ
Նրան հիշում են որպես սիրով, հարգանքով ու բարիքով մարդ։ Նրա ներկայությունը միշտ տաքություն էր պարգևում։
Յուրահատկությունները
Յուրահատուկ էր իր բնավորության բոլոր կողմերով։ Սիրում էր մտածել, ստեղծել, գրել սեփական մտքերը։
Երազանքները
Իվանի մեծ երազանքն էր սովորել, զարգանալ, գիտելիքով օգնել մարդկանց ու հայրենիքին։
Վերջին խոսքը
Վերջին զրույցում, հոկտեմբերի 24-ին, ասել է.
«Ոնց եք, ինչ եք անում, տղաները ինձ են սպասում»։
Վերջին մարտը
Հոկտեմբերի 24-ին Ֆիզուլիում բարձրացել էր սարը պաշտպանելու։ Վիրավորվելուց հետո ընկերները փորձել էին նրան փրկել, բայց ԱԹՍ-ի հարվածից Իվանը մահացել է։