
Ծնվել է
2001 թվականի նոյեմբերի 20-ին՝ Երևանում։
Ոգեշնչման աղբյուրը
Հովհաննեսը ոգեշնչվում էր սպորտով ու համալսարանական կրթությամբ։ Նա տանում էր հավասարակշռված կյանք՝ ապրելով հստակ նպատակներով։
Ընտանեկան կապը
Ժամանակը սիրում էր անցկացնել հոր հետ։
Ընկերների հիշողություններով
Հիշում են որպես երիտասարդ, լավ ու խելացի տղա, ով երբեք չէր կորցնում իր մարդամոտ վերաբերմունքը։
Երազանքները
Հիմնական երազանքը համալսարանը ավարտելն էր։ Նա ցանկանում էր կյանքի հաջող ուղի անցնել՝ իր նպատակներին հասնելով։ Ցավոք, պատերազմը չթողեց իրականացնել այդ երազանքը։
Վերջին խոսքը
Վերջին խոսակցությունը եղել է հոկտեմբերի 17-ին։ Ասել է. «Մենք մեքենայով Սևանի ափով գնում ենք»։
Վերջին մարտը
Հոկտեմբերի 19-ին՝ Իշխանաձորում, Հովհաննեսը զոհվեց 15 հետախույզ ընկերների հետ։ Նրանք միասին ընկան հայրենիքի պաշտպանության ճակատում։