
Ծնվել է
2000 թվականի սեպտեմբերի 3-ին՝ Լոռու մարզի Սարամեջ գյուղում։
Ոգեշնչման աղբյուրը
Կառլենը ոգեշնչվում էր հայրենասիրությամբ, սպորտով և ընկերասիրությամբ։ Նա նվիրված էր ըմբշամարտին, եռամարտին ու քինգբոքսինգին՝ պայքարի ու ուժի մարմնացումը։
Ընտանեկան և ընկերային կապերը
Ժամանակը սիրում էր անցկացնել ընկերների հետ։ Ամուսնացած էր, ուներ ընտանիք, որին անկեղծ սիրով էր կապված։
Ընկերների և հարազատների հիշողությամբ
Բարեհամբյուր, ազնիվ, ընկերասեր. այսպիսին էր Կառլենը։ Նրա մասին խոսելիս բոլորը հիշում են ջերմ սիրտն ու անսահման նվիրվածությունը։
Երազանքները
Երազում էր դառնալ աշխարհի չեմպիոն։ Նա արդեն եղել էր Եվրոպայի չեմպիոն, ցանկանում էր շարունակել ուսումը, տուն ունենալ, ապրել արժանապատիվ։
Վերջին խոսքը
Հոկտեմբերի 5-ին ասել էր. «Մամ, ես հետո կզանգեմ, հողերը մեր լրիվ հետ ենք վերցրել ու գրավելով առաջ ենք գնում»։ Այս խոսքում ապրում էր վստահություն, հաղթանակի կամք ու որդիական սեր։
Վերջին մարտը
Հոկտեմբերի 7-ին՝ Ջրականում, չլսելով նահանջի հրամանը, Կառլենը մնաց ընկերոջ կողքին՝ փրկելով վիրավորին։ Զոհվեց՝ պատվով ու արժանապատվությամբ՝ ընկերոջը չթողնելով միայնակ։