hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Տիգրան Հայրապետյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000 թվականի սեպտեմբերի 13-ին՝ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում։

Ոգեշնչման աղբյուրը
Տիգրանը ոգեշնչվում էր իր կենսուրախ կյանքով, հայրենիքով, կրթությամբ և սպորտով։ Նա ապրում էր լիարժեք, սիրելով սովորել, ստեղծել ու զարգանալ։

Ընտանեկան և ընկերային կապերը
Ժամանակն անցկացնում էր ընկերների հետ։

Ընկերների և հարազատների հիշողությամբ
Նրան հիշում են որպես բարձր հատկանիշներով, բարի, կամեցող, օգնող ու պատրաստակամ երիտասարդ։ Նրա ներկայությունը վստահություն ու հույս էր փոխանցում։

Երազանքները
Տիգրանը երազում էր ապրել, արարել ու նոր բան ստեղծել։ Նա կյանքը տեսնում էր որպես ստեղծագործելու ու մարդկությանն օգտակար լինելու դաշտ։

Վերջին խոսքը
Հոկտեմբերի 2-ին նա հայրիկին ասել էր. «Հանկարծ չգաս պապ, դուք մնացեք, մեր տները պահեք, մենք ուժեղ ենք»։ Խոսքեր, որում միաժամանակ ապրում էին սեր, քաջություն ու հրաժեշտ։

Վերջին մարտը
Նույն օրը՝ հոկտեմբերի 2-ին Մատաղիսում, խրամատում իր նորակոչիկ ընկերներին քաջալերելով՝ «Վստահ եղեք, լավ է լինելու, ժպտացեք» ականանետի պայթյունից Տիգրանը անմահացավ՝ ժպիտով։